ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Արգենտինան մնաց առանց Մեսիի

Արգենտինան մնաց  առանց Մեսիի
28.06.2016 | 12:09

Ինչպես Ամերիկայի գավաթի խաղարկության անցած տարվա եզրափակչում, այս անգամ էլ Արգենտինայի ընտրանու ճանապարհին կանգնեց Չիլիի հավաքականը: Պարտությունից անմիջապես հետո Լիոնել Մեսին հայտարարեց, որ դադարեցնում է մրցելույթները հավաքականի կազմում:
Իսկապես սատանայական բան պիտի տեսնել նրանում, որ ֆուտբոլում անհասանելի բարձունքների հասած այս մարզիկը հավաքականում այդպես էլ չկարողացավ հասնել որևէ բարձրագույն նվաճման:


Գավաթի հոբելյանական խաղարկություն Արգենտինայի ընտրանին բերել էր եվրոպական ֆուտբոլում հանդես եկող իր բոլոր աստղերին: Թիմն առաջնությունում գերազանց մեկնարկեց: Խմբային ու դրան հաջորդած փուլերում ոչ մի ընտրանի չկարողացավ քիչ թե շատ լուրջ դիմադրություն ցույց տալ, այդ թվում և Չիլին, որը եղածներից ամենահամեստ հաշվով զիջեց՝ 1:2: Սակայն արի ու տես, որ արգենտինացիները սայթաքեցին ամենագլխավորում:


Խաղի ընթացքին շատ բուռն մասնակցություն ունեցավ մրցավարը՝ հասցնելով առաջին խաղակեսում ցույց տալ դեղին քարտերի մի ողջ հեղեղ, որոնցից երկուսը կարմրեցին: Բախումները շարունակվեցին ողջ խաղի ընթացքում, փոխարենը այդպես էլ չարձանագրվեց դարպասի թեկուզ մեկ գրավում: Անպտուղ էր և լրացուցիչ ժամանակը: Հետևեցին հետխաղյա տասնմեկմետրանոցները, որտեղ առավել դիպուկ էին մրցակիցները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ